Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն «ամոթալի» է որակել եվրոպացի դիվանագետների վարքագիծը, որոնք հրաժարվել են մասնակցել ՈՒկրաինայի հարցով հատուկ հանդիպմանը, որի ընթացքում նրանք ցանկացած հարց տալու հնարավորություն ունեին՝ հաղորդում է ТАСС-ը։ «Դա խայտառակություն է ցանկացած դիվանագետի համար: Ահա թե ինչու դեռ չենք շփվում նրանց հետ, բայց նրանք նույնպես չեն շփվում մեզ հետ, միայն՝ երբեմն, երբ որևէ որոշակի թեմա է արծարծվում»,- շեշտել է Լավրովը։               
 

Թուրքի կոշիկ լիզողները քննարկում են աշխարհամարտ հաղթածներին

Թուրքի կոշիկ լիզողները քննարկում են աշխարհամարտ հաղթածներին
13.05.2025 | 18:50

Ըստ Հ1-ի Պետրոսի, 1941-ի հունիսին նախադեպը չունեցող ահավոր բան է տեղի ունեցել, այն է՝ ԽՍՀՄ-ը մոբիլիզացիան սկսել է մեկ օր ուշացումով: Այո՛, այո՛, բառացի ասում է՝ ահավոր բան է տեղի ունեցել… մեկ օր ուշացումով… մե՜կ օր…

Թե Պետրոսին տեսնեք «ռոյալ ֆլեշ» բռնելուց, հարցրեք՝ շեֆդ 2020-ի պատերազմի ո՞ր օրն է մոբիլիզացիա հայտարարել ու այդ մոբիլիզացիան ո՞նց է ընդհանրապես կազմակերպել ու կառավարել:

Պատկերացնու՞մ եք՝ պատերազմում խայտառակ պարտված կապիտուլանտի քարոզչական բրիգադը, որը 44 օր ստել ու կեղծել է հայրենադավ պատերազմը, հետո փորձել է սուտ ու կեղծիքով արդարացնել Նիկոլին, պետական ալիքի եթերում դեմքի լուրջ արտահայտությամբ քննարկում է մարդկության պատմության ամենադաժան պատերազմը հաղթած մարդկանց գործողություններն ու «միֆերը»:

Ամենայն լրջությամբ եմ առաջարկում այս ֆարսի բվանդակությանը խորամուխ լինել. վեցնոցի քարոզչական բրիգադը եթերում քննարկում է հաղթողների՝ Բեռլինը գրաված ու Էլբայի ափ դուրս եկած սովետական ռազմաքաղաքական ղեկավարության «սխալները», «միֆերը» և «կեղծիքները»: Հասկանու՞մ եք՝ թուրքի կոշիկ լիզողները քննարկում են աշխարհամարտ հաղթածներին:

Նիկոլաբարո այս արարարծները սեփական աչքի գերանը թողած՝ ուրիշի աչքի փուշն են քննարկում: Կատակ չի, լուրջ եմ ասում՝ իրենք դա անում են: Կատակ չի նաև այն, որ վեցնոցի Պետրոսի ու նրա զրուցակից անգրագետ սպեկուլյանտների մտքի գոհարները շուտով Նիկոլի մոտ նախարար աշխատող Պետրոսի կինը դպրոցական դասագրքի է վերածելու: Այս խեղկատակությունն ամբողջացնելու համար ընդամենը պակասում է, որ վեցնոցի Պետրոսն ինքն իրեն համեմատի ասենք՝ Լևիտանի հետ:

Միհրան ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 589

Մեկնաբանություններ